«Այդ որոշումներից ոչ մի լավ բան չեմ սպասում, դա միայն մանրերին սպանելու նպատակ է հետապնդում, ոչ մի արդարացում, տրամաբանություն չկա, աշխատատեղերի կրճատում և վե՛րջ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում այսօր ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով կրպակների ապամոնտաժման վերաբերյալ քաղաքապետարանի վերջերս կայացրած որոշմանը:
«Հատկապես այսօրվա համաշխարհային իրադարձությունների ֆոնին՝ ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է նման բաներ անել: Չեմ հասկանում՝ այս երկրի խնդիրը մանր կրպակնե՞րն են»,- նշեց Հ.Բագրատյանը:
Նրա խոսքով սա կարող է արվել մի նպատակով, որպեսզի այդ առևտրի շրջանառությունը գնա խոշոր սուպերմարկետմներին: «Բացի այդ այդ մարդիկ իրենց գլուխը պահում են, համեմատաբար անկախ են, ինչը այս իշխանություններին դուր չի կարող գալ»,- ասաց նախկին վարչապետը:










































