Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև իրավիճակը արցախյան գոտում: Պաշտոնական հաղորդագրությունում, որ տարածել էր Կրեմլի կայքը, նշվում էր Մինսկի խմբի շրջանակում համակարգված աշխատանքի մասին պայմանավորվածության վերաբերյալ: Ոչ պաշտոնական տեղեկատվական հոսքերում շրջանառվեց տեղեկություն, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկայում հանդես գալ Արցախի հարցի վերաբերյալ համատեղ նախաձեռնությամբ: Ի՞նչ նախաձեռնության մասին կարող է լինել խոսքը։ Ֆրանսիան հավակնո՞ւմ է Արցախի հարցում նոր դերակատարության: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ:









































