Կիևում բախումներ են սկսվել Տիմոշենկոյի կողմնակիցների և հատուկ նշանակության ջոկատի մարտիկների միջև: Նախկին վարչապետի կալանավորման դեմ հանդես եկող ցուցարարները ճեղքել են ոստիկանական շղթան և մտել Կրեշչատիկ կենտրոնական փողոց,- հայտնում է РИА Новости գործակալությունը: Ոստիկանները ետ են մղում ցուցարարներին փողոցից: Մի հոգի ձերբակալվել է:
Բողոքի ցույցի մեկուկես հազար մասնակիցներն իրենց վրդովմունքն են հայտնում Յուլյա Տիմոշենկոյի հանդեպ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու կապակցությամբ: Տիմոշենկոյին մեղադրում են Ռուսաստանի հետ պայմանագիր կնքելիս պաշտոնեական իրավասության գերազանցման մեջ:










































