Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառում է կատարել․
«Հայոց ցեղասպանութիւնը ի գործ դրուեցաւ այս հողերուն վրայ եւ արդարութիւնն ալ կարելի է վերականգնել միայն այստեղ։
Հայ ժողովուրդի վէրքը կրնայ բուժել Թուրքիոյ հասարակութիւնը։
Կ՚ոգեկոչեմ Հայոց ցեղասպանութեան զոհերը, որոնք 106 տարիէ ի վեր արդարութեան կը սպասեն»։











































