Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հայաստանը մեծապես գնահատում է պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային և անկողմնակալ դիրքորոշումը

Հայաստանը մեծապես գնահատում է պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային և անկողմնակալ դիրքորոշումը: Այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ համատեղ հայտարարությանը՝ հանդիպումից հետո:

Միրզոյանը նախ ասաց. «Այսօր մենք ոգեկոչում ենք 1.5 մլն հայերի հիշատակը, որոնք սպանվեցին միայն նրա համար, որ հայ էին և քրիստոնյա: Այսօր այդ իրադարձությունների 106-րդ տարելիցն է, թեև այդ իրադարձությունը մեկ տարով չի սահմանափակվել»:

Նա նշեց, որ այսօր նաև Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և դատապարտման 20-րդ տարեդարձն է՝ հիշեցնելով, որ այդ գործընթացը նախաձեռնել է Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահ Ժակ Շիրակը: Միրզոյանը խորհդաշնական համարեց, որ Սենատի նախագահ Լարշեի պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ սանձազերծված պատերազմից հետո: «Ուստի այս այցը մենք գնահատում ենք որպես համերաշխության և աջակցության հստակ ուղերձ՝ մեր բարեկամ Ֆրանսիայի կողմից նաև այս համատեքստում: Մենք մեծապես գնահատում ենք պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային և անկողմնակալ դիրքորոշումը»,-ասաց ԱԺ նախագահը:

Միրզոյանը հիշատակեց 2020-ի նոյեմբերի 25-ին ձայների աննախադեպ լայն աջակցությամբ ընդունված ԼՂ-ի ճանաչման անհրաժեշտության մասին պատմական բանաձևը: Սենատի այդ բանաձևին հաջորդել էր Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած նմանատիպ բանաձևը: Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Սենատի նախագահին՝ բանաձևը Սենատի օրակարգում ներառելու համար, ապա դրական եզրակացություն տալու համար անվանապես շնորհակալություն հայտնեց Սենատի անդամներին, որոնք պատվիրակության կազմում էին:

Ըստ Միրզոյանի՝ այդ բանաձևի ընդունումն անկասկած կարևոր նշանակություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ամրապնդման հարցում, ինչպես նաև Արցախի միջազգային կարգավիճակի ճանաչման գործում՝ որպես արցախահայության անվտանգության կարևորագույն երաշխիք: «Այն նաև սթափեցնող ուղերձ է՝ ուղղված Թուրքիային և Ադրբեջանին, որտեղից հակահայ, հայատյաց, ռազմատենչ հայտարարությունները չեն դադարում առ այսօր»,-ասաց ԱԺ նախագահը:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ-ում ընդգծվել է, որ քաղաքացիական անձանց և ռազմագերիների պահպանումը և նրանց քաղաքական սակարկությունների համար պատանդի վերածումն անընդունելի է և հակասում է բոլոր հնարավոր միջազգային իրավունքի նորմերին:

Ֆրանսիական պատվիրակության անդամները Հայաստան են ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում