Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Քոչարյանի արարքում հանցադեպ կա, չի կարող քրեական հետապնդում չիրականացվել․ Ս․ Սաֆարյանը ևս վերաքննիչ բողոք կներկայացնի

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց Սահմանադրական դատարանի հայտնիորոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցնել։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց, որ դեռ չի ստացել դատախազության բողոքի, ծանոթ չէ դրան, բայց շատ տրամաբանական է դատախազության քայլը, քանի որ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով մեղադրանքը հանելու ընթացակարգ չկա. «Այդ գործը չէր կարող այդ ավարտն ունենալ։ Որոշում է կայացվել հանցադեպով կարճել, բայց մինչդեռ Քոչարյանի և մուսների մեղադրանքների ձևակերպումներից ակնհայտորեն երևում է, որ հանցագործության դեպք կա և այդ դեպքին իրենց առնչությունը անմիջական և ոչ անմիջական կա։ Հետևապես երևի սա եզակի գործ է, որ հանցագործության դեպքով քրեական հետապնդում չի իրականացվել և հնարավորություն չի տրվել դատախազությանը իր իսկ մեղադրանքը վերանայելու, վերաորակելու և լրացնելու համար»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ 309 հոդվածը թույլ է տալիս նման ընթացակարգ, բաց այդտեղ էլ վիճարկելի խնդիր է տեսնում մեղադրող կողմը.«Բայց նույն համատեքստում, երբ նայում ենք, որ պատճառաբանությունն այն է, որ դատաքննության փուլ է մտել գործը և հնարավոր չէր 309 հոդվածի հիմքով վերաորակել մեղադրանքը, ապա նույն տրամաբանությամբ դատաքննության փուլում պատշտպանական կողմի միջնորդությունն էլ պետք է չքննարկվեր»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ ինքը ևս պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել։

Ներկայումս ախատում է բողոքի վրա և հաջորդ ամսվա սկզբին այն կներկայացնի։

Մեր դիտարկմանը՝ դեռևս շանս կա՞ բողոքարկումներով հասնել Մարտի 1-ի գործի դատաքննությանը, Սաֆարյանը պատասխաեց. «Իսկ ով է ասում, որ դատարանի կողմից կիրառված նորմը ճիշտ է։ ՍԴ որոշումը իրավաբանների համար խայտառակություն է։ Բացի պաշտպանական կողմից ու Քոչարյանի համախոհներից՝ բոլորը գիտեն, որ ՍԴ որոշումը ծանրակշիռ ու փաստարկված որոշում չէ, այլ բառացիորեն մաֆիայի կանոններով որոշում է։ Որոշել են Քոչարյանին օգնել և օգնել են։ Հետևաբար, դատարանի որոշումը խոցելի է, ոչ իրավական։ ՍԴ-ն տեսական ինչ-որ բան է քննարկել, որը մեկուսի է այս գործի փաստական հանգամանքներից։ Հետևապես հասկանալի չէ, որ եթե ՍԴ-ն չի մտել մեղադրանքի դաշտ, ինչպես է որոշել, որ Սահմանադրական նորմն ունեցել է այնպիսի անորոշություն, որ ՀՀ երկրորդ նախագահը չի հասկացել ու չի կարողացել իր վարքագիծն ըստ այդմ կանոնակարգել։ ՍԴ որոշումը բոլոր առումներով է խոցելի և հուսով եմ, որ կգա մի էտապ, որ իսկապես լուրջ կնայեն այս գործին»,-ասաց Սաֆարյանը։

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին ու ակնկալիքներին, ապա Սաֆարյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանում Քոչարյանի համախոհ դատավորները շատ են, բայց հնարավոր է ասել, թե գործը ում կմակագրվի ու ինչ որոշում կլինի. «Բայց իմ մոտ մեծ հույսեր չեն վառված, որ կարողանամ դրական կարծիք ասել։ Շատ կարևոր է, թե գործը ում կմակագրվի»,-եզրափակեց Սաֆարյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում