Monday, 13 05 2024
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը

Ինչ ենք անում, երբ ԱՄՆ-ն ճանաչում է ցեղասպանությունը

Հայաստանում ձևավորվել է ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչման որոշակի սպասում: Իրավիճակը աննախադեպ է ոչ միայն Հայաստանի շուրջ մթնոլորտի և միջավայրի առումով, այլ նաև միջազգային, ամերիկյան լրահոսի, որտեղ իրապես աննախադեպ հոսքեր են նախագահ Բայդենի որոշման հավանականության առնչությամբ: Իհարկե, քիչ մնաց, գործնականում մեկ օր, հասկանալու համար, թե որքանով է արդարանալու սպասումը, կամ արդյոք բարձր սպասումից աննախադե՞պ է ստացվելու նաև հիասթափությունը, որի ռիսկը անշուշտ կա միշտ: Այդ իսկ պատճառով սակայն, ճանաչման առնչությամբ սպասումները, ակնկալիքները մեզանում պետք է անցնեն պրագմատիզմի ֆիլտրերի միջով, ձևավորելով և մշակելով մեզ համար պատասխաններ, որ կան մի շարք հարցերի պարագայում: Օրինակ, ի՞նչ ենք անում մենք,երբ տեղի է ունենում այդքան սպասված ճանաչումը: Հասկանալի է՝ ոգևորվում ենք, շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ-ին այդ քայլի համար, գնահատում ենք դա որպես հայկական կառույցների աշխատանքի արդյունք, որոշակի հաղթանակ, եթե անգամ բարոյական: Եվ, ի՞նչ ենք անում հետո:

Մենք, որպես հանրություն և հայություն, ունե՞նք հաջորդական, հայեցակարգային պատկերացում հայկական հարցի առնչությամբ մեր քայլերի առումով: Մենք ունե՞նք հայկական հարցի կառավարման տրամաբանություն: Այն դեպքում, երբ ակնհայտ է՝ այդ հարցը որքան մերն է, այնքան կամ գուցե ավելին արդեն աշխարհինն է, որպես քաղաքական գործիք Թուրքիայի հետ հարաբերություններում: Հետևաբար, այստեղ մեզ խանգարո՞ղ հանգամանքներն են շատ՝ զուտ պրագմատիկ գնահատականի իմաստով, թե՞ օգնող: Խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքական օրակարգ ընդգրկել-չընդգրկելու պարզունակ հարցադրումը չէ: Կարելի է քաղաքականություն վարել և կառավարել՝ հարցը ընդգրկելով օրակարգ, և կարելի է չընդգրկել ու անել նույնը:

Միաժամանակ հնարավոր է տապալել ամեն ինչ, կամ պարզապես ոգևորված կամ հիասթափված դիտորդի դերում լինել միշտ: Եվ ուրեմն, ո՞րն է մեր անելիքը և հաջորդ քայլը, թե պայմանական, թե ուղիղ իմաստով, որն է հայկական հարցի միջազգային շրջանառությունը կառավարելու մեր տրամաբանությունը, կամ կառավարման հասնելու մեր գործողությունների հաջորդականությունը: Այս հարցերն ակնհայտորեն չունեն պատասխան:

Հայկական անկախ պետականության երեք տասնամյակում այդ պատասխանները ոչ միայն չեն ձևավորվել, այլ խոշոր հաշվով դրանք լղոզվել են տարբեր ներքաղաքական նկատառումներից բխող հռչակագրային ձևակերպումներում և քաղաքականության հռչակագրային ընթացքում:

Հետևաբար այստեղ է մեր անելիքը, անկախ այս կամ այն երկրում ճանաչումից: Դրանից իհարկե ԱՄՆ ճանաչման քաղաքական նշանակությունը չի նվազում բոլորովին, բայց գործնականում զրոյական է մնում այդ ակտերը կապիտալիզացնելու մեր կարողությունը: Այստեղ է բուն խնդիրը՝ անկախ որևէ ճանաչումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում