Բրիտանական Ռազմածովային Ուժերի նավն առաջին անգամ կունենա կին նավապետ` հայտնում է BBC-ն: 200 հոգի անձնակազմով «Փորթլենդ» ֆրեգատի ղեկավարումը կստանձնի 39-ամյա կապիտան-լեյտենանտ Սարա Ուեսթը: Նշանակումից հետո նրա կոչումը կբարձրանա մինչև երրորդ աստիճանի կապիտան:
Սարա Ուեսթը մաթեմատիկական կրթություն է ստացել, ապա ավարտել է արքայական ռազմածովային քոլեջը: Նա ծառայության մեջ է շուրջ 16 տարի: Պաշտպանության նախարարությունը բազմաթիվ թեկնածուների միջից Սարային է ընտրել, հաշվի առնելով նրա ակնառու առաջնորդական հատկությունները և մարդկանց հետ աշխատելու ունակությունը:










































