«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստը Էդուարդ Մարկարովն այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիա:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հանդիպումը կայացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Ուրարտու» – «Փյունիկ» խաղից առաջ: Մինչ խաղը մեկնարկը Էդուարդ Մարկարովը շրջայց է կատարել «Ուրարտուի» մարզաբազայով, ծանոթացել է «Ուրարտու-աղջիկներ» թիմի ֆուտբոլիստների հետ, շփվել է «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզչական անձնակազմի հետ։