Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէով վարակման 192 եւ հարավաֆրիկյան հիմնամանրԷով վարակման 21 դեպք: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
«Այդ ժամանակաշրջանում մենք առանձնացրել ենք բրիտանական հիմնամանրէի 192, հարավաֆրիկյան հիմնամանրէի 21 նմուշ»,- ասել է Պոպովան՝ բաժանմունքի ընդհանուր ժողովի ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:









































