Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Խաղաղությունը պետք է լինի պատվավոր. առանց Արցախի Ադրբեջանի հետ նման պայմանագիր չի կարող կնքվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, այս օրերին ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի հետ նոր պայմանագրի կնքման հնարավորության հարցը։ Նշվում է, որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը միջանկյալ է և անհրաժեշտ  է նոր՝ խաղաղության համաձայնագիր։ Դուք նման պայմանագրի կնքումը հնարավոր համարո՞ւմ եք։

Բնականաբար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  համապարփակ կարգավորման կարևորագույն  բաղադրիչներից է լինելու Ադրբեջանի և Արցախի միջև համապատասխան պայմանագրի կնքումն ու վավերացումը։ Այդ պայմանագիրը պետք է լինի համապարփակ՝ իր մեջ ընդգրկի  սահմանների  հարցը, կարգավիճակի հարցը,  երկու երկրների՝ միմյանց ճանաչելու հարցը։ Պետք է նաև իրատես լինել, հասկանալ, որ առավել ևս ներկա պայմաններում դա շատ բարդ գործընթաց է, ժամանակատար։ Մենք տեսնում ենք նաև, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը, որևէ կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերում, տեսնում ենք, թե ինչպիսի վայրագություններ է անում Շուշիում, քանդում ու ոչնչացնում ամեն ինչ, հայկական մշակութային ժառանգությունն են ավերում, իրականացնում մշակութային ցեղասպանություն։ Այս ամենը պետք է հաշվի առնենք, նաև՝ հայատյացությունը, Բաքվում տարբեր պուրակների բացումը։ Ակնկալել, որ  տեսանելի ապագայում իրատեսական է խաղաղության պայմանագրի կնքումը՝ ճիշտ չի լինի։ Բայց իհարկե համապարփակ կարգավորման կարևորագույն տարրերից է նաև այդպիսի պայմանագրի կնքումը։

– Այսինքն՝ մեծ հաշվով, ամեն ինչ կախված է Բաքվի քաղաքականությունից, և այս պահին Դուք նման մոտեցում իրենց կողմից չեք տեսնում։

– Իհարկե, չենք տեսնում։ Կրկնում եմ՝ դա պետք է լինի միջազգային պայմանագիր, պետք է ստորագրողների մեջ լինեն Ադրբեջանը, Արցախը, Հայաստանը, համանախագահները։ Դրանից հետո լինեն միգուցե երկկողմ պայմանագրեր՝ այդ համապարփակ պայմանագրից բխող այլ դրույթների փիլիսոփայության ներքո։ Մենք խոսում ենք իդեալական տարբերակի մասին, այնպիսի տարբերակի, որը պետք է որ լինի։ Առանց դրա կարգավորում չի լինում։ Բայց հասկանալի է նաև, որ իրավիճակն էլ պետք է ճիշտ պատկերացնենք։

– Իսկ Արցախում հասարակության տրամադրություններն ինչպիսի՞ն են, արդյոք պատերազմից հետո մարդիկ հնարավո՞ր են համարում նման պայմանագրի կնքումը։

– Նախ ասեմ հետևյալը. խաղաղությունը պետք է լինի պատվավոր։ Չի կարող  լինել նվաստացուցիչ խաղաղություն։ Իսկ որպեսզի լինի պատվավոր, պետք է լինեն այնպիսի դրույթներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության համար։ Այդ թվում նաև այնպիսի դրույթներ, որոնք ընդունելի կլինեն Արցախի ժողովրդի, Արցախի պետականության համար։ Այս  պահի դրությամբ մենք ունենք բազմաթիվ հարցեր, ծանր խնդիրներ, որոնց լուծումը տեսանելի չէ։ Շատ բարդ գործընթաց է։

– Բացառո՞ւմ եք, որ առանց Արցախի, Արցախի թիկունքում հնարավոր է  նման համաձայնագիր կնքվի։

– Առանց Արցախի ինչպե՞ս կարող է նման համաձայնություն լինել։ Ես դա պարզապես չեմ պատկերացնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում