Wednesday, 01 07 2026
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին

ՆԳՆ-ի ստեղծման համար իմպլեմենտացիոն խոչընդոտներ չկան․ մնում է՝ ԱԺ-ն ընդունի

Կառավարությունն հավանություն տվեց Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։

Այս հարցը ներառված է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունում։ Նախարարության ստեղծմամբ, ըստ արդարադատության նախարարի, կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական և ոստիկանական գործառույթների տարանջատումը և ոստիկանության շարունակական բարեփոխումների իրագործումը, ինչն էլ էականորեն կնպաստի իրավակարգի ամրապնդմանը։

Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմիններն են լինելու ոստիկանությունը, ոստիկանության զորքերը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս փոփոխություններով նախատեսվում է այն, ինչ որ քննարկվել էր, այն, ինչ նախատեսված էր թե՛ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ, թե՛ քննարկվել էր փետրվար ամսին ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում՝ վարչապետի գլխավորությամբ։ «Մեր հիմնական մտահոգությունը կապված էր նրա հետ՝ ոստիկանության զորքերը կլինե՞ն ոստիկանության կազմում, թե՞ կլինեն ոստիկանությունից առանձին՝ ՆԳՆ-ի կազմում։ Մենք համարում էին, որ պետք է լինի ոստիկանության կազմում, դրանք չեն կարող լինել ոստիկանությունից առանձին, և նախագծով այս պահին հենց այդպես էլ նշված է, որ ոստիկանության զորքերը ոստիկանության կազմում են լինելու։ Այս առումով, հիմնական կարգավորումները հենց այն են, ինչ քննարկվել է, և այն են, ինչ քաղհասարակությունը ակնկալել և պահանջել է 2018 թվականից»,-ասաց Իոաննիսյանը։

Մեր դիտարկմանը՝ մտահոգություն չկա՞, որ քաղաքական ներկա գործընթացներով պայմանավորված, այս բարեփոխումների ընդունումը կարող է բավական երկար ժամանակով հետաձգվել, Իոաննիսյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ ընտրությունների արդյունքում ով կհաղթի, և Ազգային ժողովը ինչ կընդունի, ինչ չի ընդունի, բայց ամեն դեպքում կառավարության շրջանառած նախագիծը այն է, ինչ որ համապատասխանում է ժողովրդավարական հասարակությունում պետության կողմից հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների բացահայտման, նախականխման և, գլոբալ առումով, արդարության ապահովման նպատակների իրականացման կառուցվածքին։ Այս նախագիծը ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ է և հուսով եմ, որ այն կընդունվի՝ անկախ նրանից, թե ով կլինի հաջորդ խորհրդարանում»։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ օրենքի ընդունումից հետո լուրջ խոչընդոտներ, իմպլեմենտացիոն խոչընդոտներ չկան։ Օրենքը կընդունվի, նախարարությունը կստեղծվի, նախարար կնշանակվի, ու ամեն ինչ կսկսի բնականոն հունով ընթանալ։

Կատարվող կարևոր փոփոխություններից Իոաննիսյանը համարում է մի շարք գործառույթների ապառազմականացումը։ Օրինակ՝ ապառազմականացվում են քաղաքացիներին մատուցվող մի շարք ծառայություններ՝ վարորդական վկայականի տրամադրումը, անձնագրային, վիզաների վարչության տրամադրած ծառայությունները։ Բոլորը դառնում են քաղաքացիական, և այդ առումով ավելանում է թափանցիկությունը, էֆեկտիվությունը։

Կարևոր է նաև Միգրացիոն ծառայությունը ՆԳՆ-ի կազմ բերելը, քանի որ մինչ այդ անտրամաբանական էր, որ այդ ծառայությունը գործում էր տարածքային կառավարման նախարարության կազմի մեջ։ Այդ կառույցները բոլորովին այլ պետական քաղաքականություն են իրականացնում։

Իոաննիսյանը նշեց, որ իրենք կարծում են, որ ներքին գործերի նախարարության կազմում պետք է լինեն նաև սահմանապահ զորքերը և փրկարար ծառայությունը։ «Սրանք էլ են մեր առաջարկները, նախագծում դրանք չկան, բայց քննարկումների արդյունքում եկանք նրան, որ առաջին փուլով ստեղծվի նախարարությունը, հետո քննարկենք այս առաջարկները»,- եզրափակեց Իոաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում