Saturday, 20 06 2026
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին

Հայաստանին մշտապես փորձելու են օգտագործել Վրաստանի դեմ տարբեր դավադիր սցենարներում

Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունից և Հարավային Կովկասում ռուս-թուրքական նոր աշխարհակարգի հաստատումից հետո հայ-վրացական հարաբերությունների մակարդակը, որակը, խորությունը էապես պետք է փոխվի։ Երկու երկրների նախագահների նախօրեին հնչեցրած հայտարարությունների իրապես բովանդակային շեշտադրումները հույս են ներշնչում, որ երկուստեք կա այդ գիտակցումը։

Վրաստանի ուղղությամբ ահռելի դիվանագիտական աշխատանք պետք է կատարել։ Վրաստանը Հայաստանի համար ավելին է քան հարևան պետությունը։

Եվրատլանտյան դաշինքի անդամակցությանը ձգտող Վրաստանը չափազանց կարևոր առաքելություն է իրականացնում տարածաշրջանում անվտանգային ու ռազմական հավասարակշռության ապահովման գործում՝ հատկապես Հայաստանում ռուսական ռազմական ներկայության պարագայում։

Հայաստանը, կրկնում ենք, Վրաստանի կայունության և անվտանգության առաջնային շահառուներից մեկն է, քանի ռուս-վրացական լարվածության շահառուներ են իրենց հերթին մեր հակառակորդ երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։

Հայաստանին մշտապես փորձելու են օգտագործել Վրաստանի դեմ տարբեր դավադիր սցենարներում։ Փորձելու են առաջին հերթին ռուսական շրջանակները։

Փորձելու են՝ խաղարկելով ինչպես Վրաստանում ազգայնական տրամադրությունների բորբոքումը, այնպես էլ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը։

Այս պայմաններում Հայաստանի քաղաքական իշխանությունը պետք է անընդհատ ռեժիմով աշխատի վրացի բարեկամների հետ՝ որևէ սադրանք բացառելու և իրապես բարեկամական երկրների բնորոշ հարաբերությունները պահպանելու համար։

Հայաստանի անվտանգության համակարգը անցնում է նաև Վրաստանով։ Հետևաբար Վրաստանի կայունությունն ու անվտանգությունը նաև մեր անվտանգության երաշխիքներից է։

Լուսանկարում՝ Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլիի կողմից հրապարակված Վրաստանի հյուրերի պատվո մատյանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը, որում հստակ երեւում է գրառմանն ուղեկցող՝ Արարատի պատկերը և դրա ներքո արված «ջերմ բարևներ Հայաստանից» գրառումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում