Քուվեյթը Սիրիայից հետ է կանչել իր դեսպանին՝ խորհրդատվական նպատակներով: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Հիշեցնենք, որ երեկ Սաուդյան Արաբիան էր հետ կանչել իր դեսպանին Սիրիայից:
Սիրիայում վերջին օրերին տեղի են ունենում ծանր բախումներ՝ բանակի և Ասադի ռեժիմի դեմ տրամադրվածների միջև: Միայն երեկ Դեյր-էլ-Զոր քաղաքում սպանվել են տասնյակ մարդիկ:







































