ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է ուղարկել Կոնգրես, որում հայտարարում է, որ արտակարգ իրավիճակ է սահմանում ազգային անվտանգության ոլորտում:
Ըստ Բայդենի՝ նա այդ քայլին դիմել է «կապված ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար աչտակարգ և ծայրահեղ սպառնալիքի հետ, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշակի վնասակար գործողություններով»:
ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ ազգային անվտանգության ոլորտում արտակարգ ռեժիմի ներդրումը պատժամիջոցների կիրառման հիմքն է: Ավելի վաղ Բայդենն արդեն հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանի նկատմամբ մի շարք նոր պատժամիջոցներ մտցնելու մասին: