Instagram-ի օգտատերերը կկարողանան ընտրել՝ կարող են արդյո՞ք այլ օգտատերեր «լայքել» իրենց գրառումները: Այս մասին հաղորդել է սոցցանցի ղեկավար Ադամ Մոսերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք փորձարկում ենք նոր գործառույթ, որը թույլ է տալիս ձեզ որոշել, թե ինչն է ձեզ ավելի հարմար՝ չտեսնել ուրիշի գրառումների լայքերի հաշվարկը, անջատել այն ձեր գրառումների համար կամ պահպանել»,- ասել է Մոսերին:
Նա նաև հավելել է, որ այս պահին նորմուծությունը Facebook-ում աշխատում է փորձնական ռեժիմում:
Այս գործառույթն Instagram-ը սկսել է փորձարկել անցած տարի՝ մի քանի երկրներում: