Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։ Այս մասին հաղորդում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Այսպիսով, պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1542։