Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հայաստանի միջազգային կշիռը մեծապես պայմանավորված է Արցախով, չլինի Արցախը, չի լինի նաև Հայաստանը․ Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում կոչ են արել հնարավորինս շուտ բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն սկսել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին լավ հայտնի տարրերի ու սկզբունքների հիման վրա:

«Լավ հայտնի սկզբունքները» ներառում է նաև Արցախի կարգավիճակի հարցը, արդյոք սա չի նշանակում է, որ համանախագահները չեն ճանաչում պատերազմի արդյունքները որպես «վերջնական կարգավորում»։ Թեև, Ռուսաստանը Բաքվի հետ հայտարարում է հակամարտության լուծվածության մասին։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:

Հայաստանյան, ինչպես նաև արտասահմանյան մամուլն այս օրերին ակտիվորեն քննարկում էր Ալիևի կազմակերպած ատելության շոուն՝ «պուրակի» բացումը,  որտեղ ներկայացված էին հայ զինվորների մանեկեններ, ռազմավարը: Շատերի կարծիքով՝ սա խոսում է նաև Ադրբեջանի ներսում առկա խնդիրների, ինչպես նաև անձամբ Ալիևի խնդիրների մասին:

«Դա, իհարկե նաև ներքին լսարանի համար է արվել, բայց այլ տեսակետից՝ դաստիարակչական տեսակետից,- նշեց Արցախի հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:- Այսինքն՝ դա նշանակում է, որ հայերին, որպես բարբարոսներ, անմարդկային էակներ ներկայացնելը հայատյացության հերթական փորձն է: Այդպիսի «թանգարանի» բացումը պատգամ է իր ժողովրդին՝ ատելությա՛մբ լցվեք, ոչինչ չի վերջացել: Նրանք հայտարարում են, որ Երևանն էլ են ուզում վերցնել:

Եվ սա պատգամ է նաև մեզ՝ վհատեցնելու, վախեցնելու համար: Սա, իհարկե, բարոյահոգեբանական տեսանկյունից, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի տեսանկյունից աննորմալ երևույթ էի. ատելություն է սերմանվում մի ողջ ազգի նկատմամբ… Սա մեծ վտանգ է»:

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ եթե ուզում ենք, որ Արցախը պահպանի իր ինքնիշխանությունը, ամբողջ հայությունը պետք է սատարի, որ Արցախը լինի աշխարհաքաղաքական սուբյեկտ… «Արցախը դեռևս կարևոր դերակատարություն ունի Անդրկովկասի աշխարհաքաղաքական քարտեզում, և մեր լինելիությունը շատ կարևոր է, բազմաթիվ հարցեր է լուծում: Արցախիի ձայնը պետք է լսելի լինի կարևորագույն համազգային հարցերի շուրջ: Հայաստանի միջազգային կշիռը մեծապես պայմանավորված է Արցախով, չլինի Արցախը, չի լինի նաև Հայաստանը»,- ընդգծեց Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում