Saturday, 18 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

Դա Լավրովի պլանի «մեխն» է, բայց Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դրդում են Հայաստանին պաշտպանել իր ազգային շահերը միջազգային իրավունքի ողջ ուժով

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Օրերս այդ մասին խոսել է նաև Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը՝ «Կոմերսանտ»-ին տված ծավալուն հարցազրույցում, որտեղ կա անդրադարձ նաև Արցախին։

«Կարծում եմ, որ նրանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարող են օգտակար դեր խաղալ։ Այս «եռյակն» ունի փորձ և պատկառելի արտաքին աջակցություն։ Կարելի է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային մեծ արձագանք կստանա»,- «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Կարասինը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պատերազմից հետո դեռ չեն հանդիպել, բոլորովին վերջերս նրանք մասնակցել են Մոսկվայում կայացած ԱՊՀ հերթական հավաքին և նույնիսկ առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ, սակայն երկկողմ բանակցություններ չեն ունեցել։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով Կարասինի հայտարարությունն, ասաց. «Ռուսաստանի Դաշնությունը երկրորդ արցախյան պատերազմից հետո հայտարարեց իր տեսլականը Մինսկի խմբի վերաբերյալ, հետո այդ տեսլականը հաստատեց նաև ԱՄՆ-ի կողմից նախկին համանախագահը Foreign policy պարբերականում իր գրած հոդվածում։ Ըստ էության, միտքը հետևյալն է՝ Մինսկի խումբը պետք է զբաղվի միջազգային օգնությամբ, Համաշխարհային բանկի, դրա կառույցների ֆինանսական աջակցության կոորդինացման հարցերով։ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտությունն ունի հետևյալ պատկերացումը. խնդիրը պետք է մնա չկարգավորված, ռուսական ռազմական ինտերվենցիան պետք է շարունակվի տևական ժամանակ, Մինսկի խումբն էլ պետք է լինի, բայց գործի երկրորդական կարգավիճակով։ Դա Լավրովի պլանի մեխն է և ենթադրում է, որ Հայաստանը պետք է ընդունի, որ Արցախի կարգավիճակը երկրորդական նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ առաջնային նշանակություն պետք է ունենա ապաշրջափակումը։ Ես համարում եմ, որ այսօր այդ քաղաքականությունը հանդիպեց հակազդեցության Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի կողմից»։

Ըստ Ղուկասյանի՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հստակ սպառնացին, որ կճանաչեն Արցախի Հանրապետությունը. «Եվ դա ստեղծեց այսօրվա այն դրությունը Ռուսաստանի համար, որ անտեսել Մինսկի խումբը հնարավոր չէ, աշխատել Մինսկի խմբի հետ հարկավոր է։ Կարասինի հայտարարությունն այդ տրամաբանության մեջ է։ Ռուսաստանը հասկացավ, որ սա փակուղի է, և անհնար է Լավրովի պլանը միակողմանի առաջ տանել՝ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների շրջանակում, ու առանց Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի որևէ առաջխաղացման, նույնիսկ իր նախատեսած նպատակների համար, հնարավոր չէ հասնել»։

Դիտարկմանը, թե Ադրբեջանը դեմ է Մինսկի խմբի շրջանակներում հարցեր կարգավորելուն, մեր զրուցակիցն ասաց. «Ադրբեջանը պաշտոնապես չի հրաժարվել ԵԱՀԿ հովանու ներքո Արցախի կարգավիճակի լուծումից։ Այն, ինչ որ ասվում է ՝ իրականում ամրապնդված չէ կոնկրետ քաղաքական քայլերով՝ պարզ պատճառաբանությամբ, դա կստեղծի Ադրբեջանի համար լուրջ բացասական հետևանքներ։ Կարելի է հենց այնպես խոսել, բայց այդ ուղղությամբ որևէ քայլ անելու համար Ադրբեջանը քաղաքական ռեսուրս չունի։ Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո, 1992 թվականին միջազգային հանրության կողմից մեր պետությունն ու Ադրբեջանը դարձել էին միջազգային կազմակերպությունների անդամ՝ ընդունելով պարտավորություն Արցախի կարգավիճակի հարցը հանձնել ԵԱՀԿ-ին։ Այսօր ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կարող միակողմանի գործողություններով այդ պարտավորությունից հրաժարվել։ Կամ եթե նման քայլ արվի, դա բերելու է տվյալ երկրի համար բացասական հետևանքների։ Ինչպիսի հետևանքներ են լինում, երբ պետությունը հակադրվում է միջազգային հարաբերություններին, կարող եմ ասել։ Դա Հարավսլավիայի դեպքն էր, երբ Հարավսլավիան փորձեց սեփական կանոններով շարժվել ու արդյունքում ստացավ այն, ինչ ստացավ»։

Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը հասկանում է, որ Թուրքիան չի կարող իրեն փրկել, եթե սրի հարաբերությունը Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ այն աստիճանի, ինչը որ արել էր Միլոշևիչը ժամանակին. «Կարող է ձևանալ Միլոշևիչ, բայց լինել իրականում այդ տեսակ քաղաքական գործիչ՝ չի կարող։ Դրա համար էլ ստեղծվում է այդ մանիպուլյացիան, որ Ադրբեջանի համար հարցը լուծված է, բայց այդ մանիպուլյացիայի համար գլխավոր պայմանն այն է, որ Մինսկի խումբը հանդես չգա լուրջ ու արմատական առաջարկներով։ Այսօր արդեն պարզ է, որ խոսել Արցախում ինչ-որ ապագայում հանրաքվե անցկացնելու մասին, անիմաստ է։ Պատերազմը այնպիսի իրավիճակ ստեղծեց, որ հանրաքվե անելու պայմաններ չեն կարող լինել՝ մինչև Արցախի տարածքը չազատվի ադրբեջանական օկուպացիայից, մինչև ադրբեջանցիները դուրս չգան Շուշիից, Հադրութից, Շահումյանի շրջանից։ Այդ դրույթն անվիճելի է, ոչ ոք չի կարող դրա դեմ առարկել։Ես նշում եմ Շահումյանի շրջանը, որովհետև բոլորի համար ակնհայտ է՝ որքանով որ ադրբեջանական ներքին տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տները՝ Ջաբրայիլ, այդքանով էլ հայերն իրավունք ունեն վերադառնալ իրենց տները՝ Շահումյան։ Հասկանալի է, որ այսօր Հայաստանն ունի իրականում միջազգային հանրության կողմից աջակցություն ստանալու հսկայական հնարավորություն, որովհետև մեր դիրքորոշումն ու ցանկությունը համընկնում են նաև միջազգային հանրության խոշոր խաղացողների շահերի հետ։ Այսինքն՝ պահանջը ճանաչել Արցախի Հանրապետությունը, վերականգնել Արցախի Հանրապետության տարածքը, միջանցք ստեղծել Արցախի Հանրապետության և Հայաստանի միջև՝ խոշոր դերակատարների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համար ընդունելի է, ու նրանք պատրաստ են աջակցել։ Ընդ որում՝ աջակցում են նույնիսկ առանց մեր կառավարության որևէ քայլերի։ Ստեղծվել է մի պարադոքսալ իրավիճակ, երբ Հայաստանի կառավարությունը շարունակում է մնալ կապիտուլյացիայի պայմանագրի տրամաբանության մեջ, իսկ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն Հայաստանին դրդում են ունենալ այս հարցում ավելի շիտակ ու ուժեղ դիրք ու պաշտպանել մեր ազգային շահերը միջազգային իրավունքի ողջ ուժով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում