Friday, 12 06 2026
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ա.Մինասյան. Միջազգային ֆինանսական խառնաշփոթից ՀՀ-ն կշահի, եթե…

Աշխարհի ֆոնդային բորսաներում գրանցվող անկումները կարող են դրական ազդել Հայաստանում ներդրումների վրա: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՀ-ի ֆոնդային շուկան ընդհանրապես ինտեգրված չէ միջազգային ֆինանսական շուկաներին և, հետևաբար, ուղիղ կապ չկա այս երկուսի միջև, սակայն վերլուծությունները վկայում են, որ կան տարբեր տիպի ներդրումներ և ներդրողների կողմից սպասումներ, որոնք այս դեպքում կարող են ՀՀ համար դրական ազդեցություն ունենալ, եթե իհարկե Հայաստանում որոշ հրատապ գործողություններ ձեռնարկվեն:

Նրա խոսքով, Standard & Poor’s գործակալության կողմից ԱՄՆ-ի վարկային վարկանիշի իջեցումը նշանակում է, որ ներդրումներ ապահովելու համար ԱՄՆ-ը ստիպված պետք է բարձրացնի տոկոսադրույքները, որպեսզի կարողանա վարկանիշի իջեցման դիմաց բարձր տոկոսադրույքով շահագրգռել ներդրողներին:

«Սա նշանակում է, որ եթե ՀՀ-ում իրականացվի տոկոսադրույքի իջեցման քաղաքականություն, և մրցակցային տոկոսադրույքի քաղաքականություն այդ երկրների հետ, ապա կարող է ներդրումների որոշակի հոսք ապահովվել Հայաստանի համար: Բայց չմոռանանք, որ Հայաստանում ներդրումների առավել լայն հոսք ապահովելու տեսանկյունից բազմաթիվ նոր և հիմնարար քայլեր պետք է իրականացվեն՝ սկսած սեփականության իրավունքի պաշտպանությունից, վերջացրած շուկաների բացման քաղաքականությամբ: Այլ կերպ ասած՝ հակամենաշնորհային քաղաքականություն պետք է իրականացվի, որպեսզի այդ ներդրումները հոսեն ՀՀ»,- ասաց Ա.Մինասյանը:

Ա.Մինասյանը հավելեց, որ կան նաև փոքր թվով ներդրողներ, ովքեր ներդրումներ են իրականացրել ամերիկյան շուկաներում և միջազգային տարբեր ֆինանսական կենտրոններում ներդրումների հիման վրա և, բնականաբար, նրանք կունենան որոշակի ֆինանսական կորուստ, իսկ դա նշանակում է Հայաստան մուտք գործող տրանսֆերտների որոշակի կրճատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում