Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում մտադիր է ռուսական իշխանություններից տնտեսական օգնություն խնդրել, այդ թվում Բեյրութի նավահանգստի վերականգնման, կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարման և էլեկտրակայանների կառուցման հետ կապված հարցերով: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Լիբանանի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Շաաբանը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ապրիլի 15-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Շաաբանի խոսքով՝ Լիբանանը տնտեսական աջակցության կարիք ունի տարբեր ոլորտներում:









































