Դատախազի խոսքով` Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործի հիմնավորվածությունը կարող է տալ դատարանը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ «Մարտի 1»-ի գործով ստեղծված ներկայիս վիճակն արդարադատության հետ համատեղելի չէ։ Լրագրողների հետ զրույցում իր տեսակետը հայտնեց գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Նա նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի` Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը ստացել է քիչ առաջ և դեռ չի ծանոթացել հիմքերին։ Սակայն մամուլում Քոչարյանի պաշտպանների ներկայացրած դրվագներով արդեն իսկ կարծիք է կազմել որոշման մասին։











































