Օգոստոսի 6-ին՝ ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պրահայի փողոցի թիվ 25 տան բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարար ջոկատի 4-րդ հերթապահ խումբը:
Ժամը 10:00-ին փրկարարների ուժերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացվել է տան դուռը. միջանցքում հայտնաբերվել է 1940թ. ծնված Մաքրուհի Չանչյանի դին և հանձնվել ոստիկանության աշ-խատակիցներին:
***
Օգոստոսի 6-ին՝ ժամը 20:49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 23 շենքի 23-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարար ջոկատի 1-ին հերթապահ խումբը:
Ժամը 22:40-ին փրկարարների ուժերով, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացվել է բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է 1933 թ. ծնված Երանոս Մելիքյանի դին և հանձնվել ոստիկանության աշ-խատակիցներին:







































