Այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:
«Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ Ադրբեջանի իշխանությունների կողմից ամոթալի պուրակի բացմանը. «Սա ապտակ է ոչ միայն մարդկությանը, այլև համամարդկային արժեքներին»:
Նրա խոսքով` հայատյացության բարձր մակարդակը, որը Ադրբեջանի պետական քաղաքականության անժխտելի մաս է կազմում, ի ցույց դրվեց ամբողջ աշխարհին. «Լավ է, որ միջազգային կառույցները տվել են իրենց գնահատականը: Սա անարգանք է մեր զոհերի, մեր անհետ կորածների և գերեվարվածների նկատմամբ: Անկախ քաղաքական հայացքներից` մենք պետք է բռունցքվենք և ցույց տանք, որ հայ մարդու արժանապատվությունը բարձր է ամեն ինչից»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































