ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը երկուշաբթի օրը քննարկել են՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացումը անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը:
Ինչպես նշվում է ԱՄՆ ԱԳՆ մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հաղորդագրության մեջ, Բլինքենը և Ստոլթենբերգը ընդծել են Ռուսաստանի կողմից ագրեսիվ ռազմական նախապատրաստությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը Ուկրաինայի սահմանների երկայնքով և գրավյալ Ղրիմում:
Փաստաթղթում նշվում է, որ ի թիվս այլ հարցերի քննարկվել են Աֆղանստանում խաղաղ գործընթացն առաջ մղելու հեռանկարները և ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին վերաբերող հարցեր:










































