Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շուքրին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին խոսել է եգիպտական հեռուստաեթերում:
Շուքրին նշել է, որ գնահատում են վերջին ժամանակաշրջանում Թուրքիայի արած հայտարարությունները և ժեստերը՝ գրում է ermenihaber.am-ը:
Նրա խոսքով՝ Եգիպտոսը պատրաստակամ է Թուրքիայի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերություններ հաստատել, ինչպես նաև սկսել երկխոսություն, որից կշահեն երկու կողմերն էլ:
Նշենք, որ Չավուշօղլուն ապրիլի 10-ին մուսուլմանների սրբազան Ռամադան ամսվա առթիվ հեռախոսազրույց էր ունեցել Եգիպտոսի իր գործընկերոջ հետ և վերջինիս շնորհավորանքներ հղել: