Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն` պոտենցիալ «արտագաղթողների» վտանգի առաջ

Իշխող կոալիցիան, իրավամբ, հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Անդամ կուսակցություններից մեկն, օրինակ, փորձում է ամեն կերպ համոզել, թե առաջիկա ընտրություններին շատ հանգիստ կկրկնապատկի խորհրդարանում ունեցած ձայները, մյուսը` թե հեշտությամբ կհաղթահարի 50+1 շեմը: Նրանց քայլերը, սակայն, այլ բանի մասին են խոսում:
Անզեն աչքով տեսանելի է, որ իշխող ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն բավական լուրջ խնդիրներ ունեն առաջին հերթին իրենց կուսակցությունների ներսում. նրանցից յուրաքանչյուրը կուսակցության ներքին միասնությունը պահպանելու խնդիր ունի, նաև կուսակիցներին համոզելու, որ իշխանությունն անսասան է, որ իրենց դիրքերն ամուր են ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս` հյուսիսներում, և որ առաջիկայում որևէ խոշոր կատակլիզմ իրենց չի սպառնում:
Հանուն թիմի միասնության
Ոչ վաղ անցյալում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը իր հարցազրույցներից մեկում հետևյալ արտահայտությունն էր արել. «Ես կարծում եմ` ԲՀԿ-ն կարող է թուլանալ միայն իր անդամների ներքին միասնությունը թուլանալու պարագայում: Ես կարծում եմ` մեր աշխատանքի գլխավոր ուղղություններից մեկը մեր կուսակցական ներքին համերաշխությունն է, մեր միակամությունը միշտ բարձր պահելը: Մենք այդ մասին պետք է մտածենք, այդ ուղղությամբ պետք է աշխատենք, և ոչ մեկը դրսից չի կարող մեզ վնաս տալ»: Բավական է նայել ԲՀԿ խմբակցության պատգամավորների ցանկը, և պարզ կդառնա մեկ բան. եթե այսօր Գագիկ Ծառուկյանին չհաջողվի «Բարգավաճին» ապահովել գոնե նույնքան ձայնով, որքան կուսակցությունը ստացել է 2007թ.-ի ընտրություններում, ապա կուսակցությունից կսկսվի զանգվածային «արտագաղթ» դեպի «Հանրապետական»: Հայտնի է, որ այստեղ հավաքված են մեծամասամբ գործարարներ, որոնց «Բարգավաճ» է տարել սեփական գործն ու բարեկեցությունը, ոչ թե Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած հավատարմությունը կամ գաղափարական ընդհանրությունը: Էլ չասած այն մասին, որ նրանց մեծամասնությունը պարզապես ներդրված է ԲՀԿ-ում` հայտնի ուժերի կողմից: Օրինակ` Արշակ Մխիթարյանը` Բռլյանտի Արշակը, հանուն իր բիզնեսի դուրս եկավ ՕԵԿ-ից, երբ այս կուսակցությունը փորձում էր ընդդիմություն խաղալ: Տիգրան Ստեփանյանը, Կարո Կարապետյանը, Աշոտ Տոնոյանը, Հրանտ Մադաթյանը, Վահագն Մախսուդյանը, Վաչագան Խուրշուդյանը, Արմեն Աբրահամյանը, Արսեն Ավագյանը, Հարություն Ղարագոզյանը իրենց պահում են առավելագույնս անկախ և ԲՀԿ խմբակցության մոտ երևում են միայն այն օրերին, երբ ԱԺ է ժամանելու Գագիկ Ծառուկյանը: Արևիկ Պետրոսյանը վերջերս սկսել է չմասնակցել անգամ ԲՀԿ քաղխորհրդի նիստերին: Այնպես որ, ի սկզբանե ակնհայտ է, որ ցանկացած փոփոխության դեպքում ԲՀԿ-ի հետ կկատարվի նույնը, ինչ եղավ ՕԵԿ-ի պարագայում: Այսինքն` հիմա Գագիկ Ծառուկյանը պարտադրված է պահպանելու իր ունեցածը, ստիպված է մնալու իշխանության մեջ` ապացուցելու, որ ինքը որևէ խնդիր չունի Սերժ Սարգսյանի հետ:
Նույն իրավիճակն է նաև ՀՀԿ-ում: Այս կուսակցության անդամ են այն մարդիկ, որոնք 1998թ. մեկ գիշերում լքեցին «Հանրապետություն» խմբակցությունը և դարձան «Երկրապահ»: Այստեղ են հայտնի Բելաջիոյի Գրիշը` նույն ինքը Գրիգորի Մարգարյանը, Արկադի Համբարձումյանը` Դերժավայի Արկադիկը, որոնք ՕԵԿ-ի` ընդդիմադիր ինքնահռչակվելուց հետո առաջինն առնետավազքի դիմեցին: Չհաշված այն օլիգարխներին ու բիզնեսմեններին, որոնք ցանկացած իշխանության կողքին են և իշխանական կուսակցության անդամ, միայն թե չվտանգեն իրենց գործը: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն էլ, ի դեպ, շուրջ մեկ ամիս առաջ չէր բացառել, որ հնաբնակ ՀՀԿ-ականների զգալի հատվածը ԱԺ հաջորդ ընտրություններում չընդգրկվի կուսակցության համամասնական ցուցակում: Իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ ցուցակում լինելու են մարդիկ, որոնք որևէ առնչություն չունեն ՀՀԿ-ի և նրա գաղափարախոսության հետ: Համենայնդեպս, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են տարոնանժդեհական գաղափարների ջատագովը լինել Ալրաղացի Լյովիկն ու Շմայսը, Արզաքանցյան Տիգրանն ու Նեմեց Ռուբոն, Փամբուկյան Հարութն ու Սադոյան Ռուբենը: Առավել ևս, որ ՀՀԿ մի ստվար հատված այսօր ներքին անվստահություն ունի Սերժ Սարգսյանի կառավարման որակի հանդեպ: Ու եթե ԲՀԿ-ում վախենում են, որ իրենց կողմնակիցները կհայտնվեն ՀՀԿ-ում, ապա Սերժ Սարգսյանը լուրջ մտահոգություններ ունի, որ ՀՀԿ-ականները ցանկացած պահի կարող են հայտնվել իր նախորդի` Ռոբերտ Քոչարյանի «տակ», և նպաստել, որպեսզի վերջինս ի վերջո կարողանա իրականացնել ներպալատական հեղաշրջում` իշխանության ներսում ստանալով արդեն դե յուրե ազդելու լծակ: Հայտնի է, որ ՀՀԿ-ում քիչ չեն Քոչարյանի թիմակիցները` իր խնամի Վոլոդյա Բադալյանը, Վարդան Այվազյանը, Համլետ Հարությունյանը, Արեգ Ղուկասյանը, Կարեն Ճշմարիտյանը, Դավիթ Հարությունյանը և այլք:
Հ.Գ. Իշխանական կուսակցականների հենց այս «չկողմնորոշվածների» առաջ սեփական դիրքերն ամրապնդելու համար է, որ արդեն մի քանի օր է` իշխանությունները հրապարակում են սոցիոլոգիական տարբեր հետազոտությունների արդյունքներ, ըստ որոնց` իր վարկանիշով կամ ազդեցության ոլորտով առաջին տեղում է Սերժ Սարգսյանը, երկրորդ տեղում` Գագիկ Ծառուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում