Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

«Նորքի ինֆեկցիոն»-ում COVID-19-ով վարակվածներին խնամում են հարազատները. նախարարությունը չի խրախուսում

Վերջին օրերին պարբերաբար ահազանգեր ենք ստանում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից կորոնավիրուսով հիվանդների հարազատներից։ Նրանք նշում են, որ հիվանդանոցից պահանջում են գալ և անձամբ խնամել իրենց հիվանդին, ընդ որում՝ բացարձակ հաշվի չի առնվում՝ խնամակալը կորոնավիրուսով վարակվե՞լ է, թե՞ ոչ, հակամարմիններ ունի՞, թե՞ կարող է իր հարազատին խնամելուց վարակվել և պառկել կողքի մահճակալին։ «Ես բացարձակ չեմ հասկանում՝ ինչ է նշանակում վարակակրին խնամել։ Հա, հասկանալի է, մեր հարազատն է, մեր սիրտը ցավում է, բայց սենց վարակի դեմ չեն պայքարում։ Փողոցում ստիպում են, որ դիմակ դնես, բայց հետո զանգում են և ասում՝ եկեք ձեր հիվանդին ինքներդ խնամեք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեց մի կին՝ որն այդ պահին էլ ինֆեկցիոն հիվանդանոցում խնամում էր իր հարազատին։ Կնոջ խոսքերով՝ պալատում 3-4 հիվանդ կա կորոնավիրուսուվ, և բոլորին էլ իրենց հարազատներն են խնամում, սնունդը բերում են հարազատները, կերակրում են իրենց հիվանդներին։ «Ոչ մի պայման չկա, արդեն երկու շաբաթ է՝ աթոռին ենք քնում՝ ինչ է թե մեր հիվանդի կողքին լինենք։ Ես էլի չեմ դժգոհում, իմ հարազատն է, բայց կարծում եմ, որ անտրամաբանական է վարակված մարդուն հարազատի կողմից խնամելը։ Բոլոր դժվարություններից բացի, սա վարակը փոխանցելու, տարածելու ևս մի տարբերակ է»,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ նման բազմաթիվ դեպքեր կան։

«Առողջապահության նախարարությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ «նախարարությունը չի խրախուսում խնամակալների ներկայությունը կորոնավիրուսով հիվանդների մոտ»։ Բայց նաև նշեցին, որ մի քանի բացառություն եղել է՝ հաշվի առնելով հիվանդի վիճակն ու նրա ցանկությունը։

Մեր հարցին՝ բուժաշխատողների պակա՞սն է պատճառը, որ կորոնավիրուսով հիվանդներին հիվանդանոցներում սկսել են խնամել իրենց հարազատները, նախարարության խոսնակը պատասխանեց. «Եթե այսպես շարունակվի, մենք մահճակալային ֆոնդի պակաս կունենանք նույնիսկ, իսկ բուժաշխատողները աշխատում են վերջին ճիգով։ Նրանք աշխատում են 24/7 ռեժիմով։ Մենք անում ենք առավելագույնը։ Մենք առնչվում ենք երրորդ ալիքի հետ, կայուն ծանր վիճակ է ու կարող է ավելի վատ վիճակ գրանցվել»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում