ԱՄՆ-ը բանակցություններ է սկսել Իրանի հետ միջուկային գործարքը վերականգնելու համար: Այս տեղեկությունը հաստատել են երկու կողմերը: Գործարքի վերականգնումով զբաղվումեն երկու հանձնաժողով՝ ստեղծված Թեհրանի դեմ պատժամիջոցները վերացնելու և միջուկային հարցերի շուրջ: Նրանք պետք է կազմեն համաձայնագրի լիարժեք իրականացման քայլերի ցուցակը: Հանդիպումներն անցկացվում են Վիեննայում:
Վաշինգտոնի և Իրանի ներկայացուցիչները ուղղակիորեն չեն շփվում: Բոլոր շփումներն իրականացվում են միջնորդների միջոցով` միջուկային գործարքի այլ մասնակիցներ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան և Ֆրանսիա): Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը երկխոսությունը կառուցողական են որակել, բայց զգուշացրել են, որ առաջիկայում չպետք է որևէ պայմանավորվածություն ակնկալվի:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ ուղղակի կամ անուղղակի բանակցությունների վերսկսմանը: Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ-ն հայարարել է, որ Թեհրանը կհրաժարվի բանակցություններից, եթե տեսնի, որ ԱՄՆ ներկայացուցիչները ժամանակ են շահում: