Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, երկրի արևելքում իրավիճակի սրման ֆոնին մտադիր է այս շաբաթ այցելել Դոնբաս, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Պարբերականի տեղեկացմամբ՝ Ուկրաինայի ղեկավարի կողմից Դոնբաս այցը տեղի կունենա այս հինգշաբթի (ապրիլի 8) կամ ուրբաթ (ապրիլի 9): Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը պատրաստվում է ուղեկցել Ուկրաինայի նախագահին:
Այս պահին այցի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն: