Ռուսաստանը Կալինինգրադում ստեղծում է իր ռազմական խմբավորումը, և դա կարող է սպառնալիք դառնալ ՆԱՏՕ-ի համար, կարծում է շվեդական Svenska Dagbladet թերթը:
Լրագրող Յունաս Գումեսոնը իր հոդվածում նշել է, որ Ռուսաստանը ուժեղացնում է իր ռազմական խմբավորումը Կալինինգրադի մարզում:
Նախկինում շրջանում ստեղծվել էր նոր մոտոհրաձգային գունդ, և այնտեղ պարբերաբար ուղարկվում են ռազմական տեխնիկայի նոր մոդելներ:
Գումեսոնը նաև, վկայակոչելով Շվեդիայի ռազմական հետախուզության ղեկավարի պաշտոնակատար Դանիել Ուլսոնին, գրում է, որ սառը պատերազմից ի վեր տարածաշրջանում նման ակտիվություն չի եղել: