Monday, 13 05 2024
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները

Եվրոպական Միությունը և ԵՄ անդամ պետությունները շարունակում են աջակցել Հայաստանին ՔՈՎԻԴ -19-ի դեմ պայքարում

Հայաստանում 2020թ․ մարտին` ՔՈՎԻԴ -19-ի բռնկումից անմիջապես հետո Եվրոպական միությունը (ԵՄ) միացավ ՀՀ կառավարության ջանքերին՝  համավարակի դեմ պայքարում։ ՀՀ առողջապահական համակարգի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով ԵՄ անդամ մի շարք երկրներից Հայաստան ժամանեցին բժիշկ-մասնագետների խմբեր՝ տեղում իրավիճակը գնահատելու և բժշկական խնամքի կարիք ունեցող անձանց օգնելու նպատակով:

Բժիշկների այցը Հայաստան համակարգվեց և համաֆինանսավորվեց Եվրոպական միության կողմից: Մի քանի փուլով Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լիտվայից Հայաստան ժամանեցին Շտապ բժշկական թիմեր։ Թիմերում ընդգրկված էին շտապօգնության բժիշկներ, անեսթեզիոլոգներ, համաճարակաբաններ, վիրաբույժներ և այլ բժիշկ-մասնագետներ։ Ժամանած մասնագետները միացան ՔՈՎԻԴ -19 բուժման համար վերապրոֆիլավորված հիվանդանոցներում աշխատող հայ գործընկերներին, անցկացրին քննարկումներ և սեմինարներ։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի (ԻՀԱԿ)՝ «Նորք» հիվանդանոցի բուժանձնակազմը համավարակի առաջին իսկ օրվանից աշխատում է ՔՈՎԻԴ-19­ով֊ հիվանդների հետ։ Բուժական գծով փոխտնօրեն, բժիշկ-վարակաբան Նաիրա Ստեփանյանը բարձր է գնահատում ԵՄ կողմից աջակցությունը, համագործակցության արդյունքներն ու քաղված դասերը։ Նա նշում է, որ համավարակի բռնկումից մինչ օրս իրենց աշխատանքը մի շարք փոփոխություններ է կրել ու բարելավվել, և դա պայմանավորված է նաև եվրոպացի գործընկերների խորհրդատվությամբ և առաջարկություններով։

«Գալիս էին բժիշկներ, որոնք մեզնից ավելի փորձառու էին՝ ավելի երկար էին աշխատել ՔՈՎԻԴ-19-ով պացիենտների հետ։ Մեր կլինիկայում առաջին պատվիրակությունը Գերմանիայի բժիշկների խումբն էր: Գերմանացիների դիտարկումները մեր աշխատանքում որոշակի փոփոխություններ բերեցին, օրինակ, մենք ավելացրինք պացիենտների ֆիզիկական ու շնչառական վարժությունները»,- պատմում է Ստեփանյանը։ «Իրենց վարժություններից մեկն անվանեցին «դուդուկի վարժություն»․ դրա ժամանակ պացիենտը ներշնչում է կատարում և արտաշնչում ձողիկի միջոցով՝ այդպիսով թոքերում ստանալով բացասական ճնշում։»

Հայաստան ժամանած բուժքույրերը նույնպես ներկայացրել են իրենց փորձը։ Գնահատելով փորձի փոխանակման արդյունավետությունը՝ Հայաստանի առողջապահության նախարարությունը որոշել է, որ գործնական պարապմունքներին ներկա գտնված հայաստանյան բուժքույրերն իրենց ստացած գիտելիքը պետք է փոխանցեն այլ կլինիկաների գործընկերներին։

«Մենք ունենք շատ փորձառու ինֆեկցիոնիստներ, բայց ՔՈՎԻԴ-19-ը բոլորիս համար նոր էր։ Մեզ իրոք պետք էին մասնագետներ, ովքեր նոր տիպի կորոնավիրուսին արդեն ծանոթ էին և կարողանում էին արձագանքել հատկապես հիվանդության բարդ դեպքերին»,- եվրոպացի մասնագետների հետ համագործակցությունն է ներկայացնում ԻՀԱԿ մոդուլային բաժանմունքի պատասխանատու Քնարիկ Սարգսյանը։

«Բժիշկներից մենք սովորեցինք թթվածնային թերապիան ավելի վաղ սկսել՝ կանխելու համար թթվածնաքաղցը և թոքաբորբի առաջխաղացումը։ Իսկ թթվածնային գեներատորները, որոնք տրամադրվել են Եվրոպական միության կողմից, օգնեցին առավել վաղ միջամտել հատկապես հրատապ դեքպերում։ Այդ հզոր գեներատորները պարզապես անգնահատելի են, քանի որ իսկապես կյանքեր են փրկում»,- ասում է Ք․ Սարգսյանը:

Մինչ օրս շարունակվում են հայաստանյան բժիշկների քննարկումներն ու համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ։ Երկրներից որևէ մեկում արտառոց դեպքի հանդիպելիս, այն  վերլուծում և կարծիքներ են փոխանակում կա՛մ էլեկտրոնային նամակագրությամբ, կա՛մ տեսահանդիպումների միջոցով։

Հայաստանում առողջապահական համակարգի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների կողմից իրականացվել են մի շարք նախաձեռնություններ։ Բացի բժշկական թիմերին մոբիլիզացնելուց՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի և դրա հետևանքների հաղթահարման նպատակով Հայաստանին տրամադրվել են ինտենսիվ թերապիայի բժշկական սարքավորումներ, ախտորոշման ՊՇՌ թեստեր, պաշտպանիչ բժշկական պարագաներ՝ բժշկական արտահագուստ, ակնոցներ և սաղավարտներ, բժշկական դիմակներ, դեմքի պաշտպանիչ վահաններ, սանիտարական միջոցներ։ ԵՄ-ն և ԵՄ անդամ պետությունները շարունակում են սատարել Հայաստանին «Թիմ Եվրոպա» մոտեցման շրջանակում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում