Zoom Video Communications Inc. ընկերությունն իր դիստրիբյուտորներին արգելել է Ռուսաստանի պետական հաստատություններին և ընկերություններին առցանց- կոնֆերանսների ծառայության հասանելիություն վաճառել, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
Պարբերականը հղում է անում Ռուսաստանում և ԱՊՀ-ում Zoom-ի «ՌայթԿոնֆ» դիստրիբյուտորի մարտի 31-ի գործընկերներին ուղարկված նամակին:
Նամակի իսկությունը հաստատել է «ՌայթԿոնֆ»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պետրենկոն: Նրա խոսքով, արգելքը տարածվում է ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՊՀ երկրների պետական հաստատությունների վրա:
«Հիմա մենք ճշտում ենք հետագա աշխատանքների մանրամասները, չեմ բացառում, որ ընկերությունն առանձին արտադրանք կստեղծի պետական հատվածի համար»,- ասել է գործադիր տնօրենը:
Նա հավելել է, որ արդեն ստորագրված պայմանագրերով աշխատանքները կշարունակվեն: