Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Լավ է, որ Քոչարյանն իր դեմքով է պայքարի մեջ մտնում, ընտրությունը ցույց կտա՝ ժողովրդի քանի տոկոսն է տառապում հիշողության կորստով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Պոզներին ու հայտարարել առաջիկա արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք նրա այս որոշման շուրջ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հնարավորություններ ունի նա։

– Միայն մի բան կարող եմ ասել՝ հայ ժողովուրդը հիշողության կորստով չի տառապում։ 20 տարվա իրենց իշխանության արդյունքում մենք ունեցանք բանակի այդ վիճակը։ Կա՛մ իրենք չեն պատկերացնում, թե ինչ են արել այս ազգի գլխին, կա՛մ մտածում են, որ ժողովուրդը հիշողության կորուստ ունի։ Իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը չպետք է առաջադրվեր, բայց եթե առաջադրվում է, կարծում եմ՝ պատճառներից մեկն էլ իր դեմ հարուցված քրեական գործն է։ Ուզում են ասել, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Ընդհանրապես  պատերազմի ժամանակ իր ակտիվությունը, հետպատերազմյան այս շրջանում իր հնչեցրած մտքերը հենց դրա մասին էին խոսում։ Ավելի լավ է, որ հիմա բաց դեմքով է պայքարում։ Սա շատ լավ ցույց կտա, թե ժողովրդի քանի տոկոսն է տառապում հիշողության կորստով, քանի տոկոսն է, որ չունի հիշողության կորուստ ու կարողանալու է ճշգրիտ գնահատական հնչեցնել։

– Նա բավականին մեծ վստահություն ունի իր ուժերի նկատմամբ, ասում է՝ անկասկած հաղթելու է…

Իհարկե պետք է վստահ լինի։ Քանի որ 20 տարի ժողովուրդը հանդուրժել է, ինքը մտածում է, թե մարդիկ կարող է մոռացած լինեն կամ էլ ստրկամիտ են։

– Հասարակության մի հատվածի մոտ պատերազմով և նաև բարեփոխումներ չիրականացնելու պատճառով կա մեծ հիասթափություն իշխանություններից։ Սա կարո՞ղ է բերել նրան, որ  մարդկանց այդ հատվածը քվեարկի հօգուտ Քոչարյանի։

Մի մասը կարող է ընդունել այս իշխանություններին, վստահել, մյուս մասն էլ՝ ոչ։ Բայց երբ խոսում ենք Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի մասին՝ պետք է հստակ գնահատական ունենանք։ Հիմա Նիկոլ Փաշինյանի մասին դատողություններ անելիս պետք է նրա ժամանակահատվածի քննությունն անենք։ Պետք է տեսնենք, թե քանի տոկոսն է, որ  այդ անցած 20 տարիները գնահատում է դրական ու ուզում է նորից ապրել այդ պայմաններում՝ ստորացված, շերտավորված, ընդգծված ատելությամբ։ Ինչու չէ՝ պետք է նաև գնահատենք Նիկոլ Փաշինյանի թավշյա քաղաքականությունը։ Այն, իհարկե, ծայրահեղ տարբերվում է այս 20 տարիների իշխանության քաղաքականությունից, բայց իհարկե մի այլ խնդիր է այն, որ այսօր այդ թավիշի պատճառով նախկինները հնարավորություն ունեն մասնակցելու ընտրություններին։ Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ այս անգամ իշխանություններին ձայն տալուց հետո նրանք չեն շարունակելու նույն ոճով՝ նույն կադրային քաղաքականությամբ, նույն թողտվության մթնոլորտում, չափից ավելի հանդուրժողականությամբ։ Խնդիրներին պետք է ռադիկալ լուծումներ տրվեն։ Երբեք Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին ուղղված վերաբերմունքը չես համեմատի նրանց վերաբերմունքի հետ։ Ընտրությունը նաև լավ հնարավորություն է այս ամենը տեսնելու։ Ես միայն ցավում եմ, որ այսօր որոշ մարդիկ հնարավորություն ունեն մասնակցելու ընտրություններին։

– Ոչ միայն մասնակցելու ընտրություններին, այլև մնալու անպատիժ։ Քրեական գործերը մեկը մյուսի հետևից կարճվում են, դատարանները դեռ շարունակում են կատարել հենց այդ մարդկանց պատվերները։

– Դեռ շատ փոփոխությունների կարիք կա։ Իհարկե, արդարադատության համակարգում ևս կա փոփոխությունների կարիք։ Այն դատավորները, որոնք սովոր են կաշառք տալու ժամանակահատվածին, նրանց համար խորթ է այդ վերաբերմունքը։ Մարդիկ, ովքեր այդ մարդկանցից կախման մեջ են եղել, չեն կարող այլ որոշումներ կայացնել, կան որոշակի կոմպրոմատներ։ Տեսեք՝ Սահմանադրական դատարանն ասում է 300.1 հոդված գոյություն չունի, բայց ինչ ուզում է փոխեն՝ բանակը ներգրավվել է Մարտի 1-ի իրադարձություններին։ Իրենք դա երբեք հերքել չեն կարողանա։

Նայում եմ լրատվական դաշտը՝ մեծ մասն իրենց ազդեցության ներքո է։ Ոչ մի երկրում չես տեսնի այսպիսի բան՝ ընդդիմությունն ավելի հարուստ է, քան իշխանությունը։ Իրենք առ այսօր պայքարում էին տարբեր ֆորմատներով, որ հանկարծ ընտրությունների չմասնակցեն։ Հիմա էլ տեսան, որ ուրիշ ճար չունեն՝ ստիպված մասնակցում են ընտրություններին։ Քոչարյանի խնդիրն է՝ առաջադրվել, որ հետագայում իր դեմ հարուցված քրեական գործերը ներկայացնի որպես քաղաքական հետապնդում։ Ինքն էլ շատ լավ գիտի, որ ժողովուրդն իրեն ձայն չի տալու։ Լրատվական դաշտի 90 տոկոսն իր ազդեցության տակ է, իսկ ինքը գնում է ռուսներին հարցազրույց տալու, որ ցույց տա, որ ինքը հպատակ է, նախկինի նման պատրաստ է նվիրել՝ «Գույք պարտքի դիմացը» ձեզ օրինակ։ Գիտակից հատվածի մոտ նրա արտահայտած մտքերը հակառակ ազդեցությունն են ունեցել, գուցե ինքն այսօր դա չի էլ գիտակցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում