Tuesday, 21 03 2023
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) շուրջ 426 մլն դրամի ապօրինի գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին․ Տիգրան Ավինյան
13:30
ԱՄՆ հետախուզությունը կգաղտնազերծի կովիդի վերաբերյալ իրենց տվյալները
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
13:10
Նավթի գներն աճել են- 20-03-23
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 9 անձ է տեղափոխվել ՀՀ
12:50
Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդումը Պեկինի ռազմավարական ընտրությունն Է. Սի Ծինփին
Սյունիքի մարզում անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
Կոչ եմ անում լինել ազնվաբարո քաղաքացիներ և չլինել կաշառակեր, գող ու ավազակ. Կոնջորյանը՝ աշակերտներին
12:30
ԱՄՆ-ը Սի Ծինփինին կոչ է անում ճնշում գործադրել Պուտինի վրա՝ «դադարեցնելու պատերազմական հանցագործություններն Ուկրաինայում»
ՀՀ գլխավոր օդային դարպասով անցյալ տարի տեղափոխվել է 3.649.764 մարդ
Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին. Արթուր Թովմասյան
ՀՀ-ում ներդրումների ռեկորդային ցուցանիշ է ապահովվել․ Քերոբյան
Արցախում տնտեսավարողները թույլատրելիից բարձր գնով վաճառքի դեպքում կզրկվեն պետական աջակցությունից
Հայաստանը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ դաշնակիցներ չունի. Ալիևի կոշտ պահանջը կապված է Երևանի խուսափելու հետ
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և նպատակաուղղված գործողություններ իրականացնի. նախագահ
«Անջատեք խոսափողը». Հակոբ Արշակյանը նախազգուշացում հայտարարեց Գեղամ Մանուկյանին
12:07
Բրյուսելում Կլաարը հանդիպել է Չավուշօղլուի հետ
Թրքահայերի մեծամասնությունը ձայն կտա Քըլըչդարօղլուն
Կայացել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը
Լուրերի օրվա թողարկում 12:00
12:01
Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն չի հայտնել կառավարությանը
Բլինքենի գրառումն ու Ադրբեջանի պատերազմական պրոպագանդան
«ՀՀ-ում շինարարական ընկերությունների պակաս է զգացվում»․ Սանոսյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետին
Բժշկական կազմակերպությունները կլիցենզավորվեն ամեն 5 տարին մեկ
11:40
Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ
Մի օր էլ պարոն Թևանյանը հետին թվով Պրահայի հայտարարությունները կվերագրի Փառուխի դեպքերին. Ալեքսանյան
Ադրբեջանցի պսևդոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին, մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք․ Էդմոն Մարուքյան

Իսկ ո՞վ է ասում՝ եթե ռուսները մեր եղբայրներն են, դրանից ավտոմատ կերպով բխում է, որ ուկրաինացիներն ու Արևմուտքը մեր թշնամիներն են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանը։

– Պարոն Մեհրաբյան, ականատես ենք լինում ռուս-ուկրաինական հարաբերությունների հերթական լարվածությանը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ։

Այն, ինչ տեղի է ունենում, նկատի ունեմ լարվածության աննախադեպ աճը, տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Ռուսաստանը փորձեց «ատամ ցույց տալով» որոշակի առումով ճնշում գործադրել և՛ Ուկրաինայի, և՛ Արևմուտքի վրա։ Ընդ որում՝ ասելով Արևմուտքի վրա ես նկատի ունեմ և՛ առանձին վերցրած Եվրամիությունը, և՛ առանձնապես Ֆրանսիան ու Գերմանիան, որոնք անդամակցում են Նորմանդյան ձևաչափին, որը զբաղվում է Դոնբասում կոնֆլիկտի կարգավորմամբ, և՛ առանձին նաև ՄիացյալՆահանգները։ Այսինքն՝ նրանք փորձեցին կանգնեցնել Արևմուտքի համար խիստ անբարենպաստ երկընտրանքների առաջ։ Բայց, ինչպես տեսանք, ստացվեց հակառակը։ Նախևառաջ ուկրաինական պետությունը չընկրկեց այս ճնշման առաջ՝ մի կողմից, երկրորդ՝ Միացյալ Նահանգներն ուղղակի անվերապահ աջակցություն հայտնեց Ուկրաինային ու նաև պարզ բացատրեց, թե ինչ կլինի, եթե հանկարծ ռուսական կողմը հատի կարմիր գիծը։ Դրա մասին է վկայում նախևառաջ Բայդենի և Զելենսկիի հեռախոսային դեմոնստրատիվ խոսակցությունը։ Ընդ որում՝ դա տեղի ունեցավ Բայդենի նախաձեռնությամբ։ Դրա մասին է վկայում նաև Պենտագոնի ղեկավարի և Ուկրաինայի պաշտպանության նախարարի նմանատիպ հեռախոսային խոսակցությունը և նաև այն, որ Էնթոնի Բլինքերի ու Դմիտրի Կուլեբայի միջև շփումները կրում են գրեթե պերմանենտ բնույթ, որովհետև իրավիճակը շատ արագ է զարգանում։ Այդ իմաստով ամերիկյան վարչակազմը պատշաճ օպերատիվություն է դրսևորում։ Արդյունքում մենք ի՞նչ կարող ենք ունենալ՝ այն, որ ռուսները ստիպված լինեն հետքայլ անել, որովհետև այս իրավիճակում Ռուսաստանի կողմից հետքայլ չանելն ուղղակի ինքնասպանություն կլինի։ Նախևառաջ այս լարվածության նախաձեռնողը ինքը՝ Ռուսաստանն է, և այս իրադարձությունների շղթան, այո՛, ստիպելու է, որ հենց ռուսները հետքայլ անեն։ Իսկ դա մոտավորապես կարող է ունենալ այն նույն էֆեկտը, ինչն ունեցավ Կարիբյան ճգնաժամը այն ժամանակվա սովետական ղեկավարության վրա։ Մասնավորեցնեմ՝ Սովետական Միության Պոլիտբյուրոն Խրուշչովին վերցրեց ու դուրս շպրտեց իր կազմից։ Տրամաբանությունը սա է։

– Արցախյան պատերազմից հետո Հայաստանը և հատկապես ռուս խաղաղապահների ներկայությամբ Արցախը համարվում են ռուսական ազդեցության գոտի։ Մենք այս ամենից կարո՞ղ ենք անմասն լինել։

– Իհարկե ո՛չ, որովհետև Հարավային Կովկասն ու ռուս-ուկրաինական սահմանը ներկայումս ռազմաքաղաքական առումով հաղորդակցման անոթներ են։ Եվ երկրորդ՝ այդ երկուսն էլ գտնվում են Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային օկրուգի պատասխանատվության գոտում։ Այսինքն՝ նույնիսկ ռուսական շտաբայինների տեսակետից, նույնիսկ օպերատիվ առումով նրանք փոխկապակցված են։ Բայց ես ուզում եմ ասել մի բան՝ հայկական կողմը պետք է առաջանցիկ տեմպերով դիվերսիֆիկացնի իր հնարավորությունները, այլ ոչ թե միակողմանի, անհույս կախվածության մեջ դնի ռուսական կողմի բարեհաճությունից կամ հաջողություններից, որոնք փաստ չէ, որ շարունակական են լինելու։

Ստացվում է՝ Հայաստանն անուղղակի ձևով այս ամենի մասնակիցն է դառնում։

– Այո՛, դառնում է մասնակից, բայց Հայաստանն այստեղ պետք է իր հետևություններն անի ու քաղաքական առումով որևէ ձևով մասնակցություն չունենա այս ամենին։ Ռուսական կողմը բացատրում է՝ այո, հայերը մեր եղբայրներն են, բայց դա դեռ չի նշանակում, որ թուրքական ու ադրբեջանական կողմերը մեր թշնամիներն են։ Իսկ ո՞վ է ասում, որ երբ ռուսները մեր եղբայրներն են, դրանից ավտոմատ կերպով բխում է, որ ուկրաինացիներն ու Արևմուտքը մեր թշնամիներն են։ Որտե՞ղ է նման բան գրած։

– Շատերն այսպիսի հակափաստարկ են ներկայացնում՝ Ուկրաինայի ավելի ջերմ ու սերտ հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

– Հայ-ուկրաինական հարաբերությունները հանդիսանում են դեզինֆորմացիայի զոհ, և Ռուսաստանին հպատակվելու քաղաքականության պրոքսի տարրերը, որոնք բարբաջում են նման բան անպատասխանատու ձևով, չեն ուզում իրենց հաշիվ տալ, որ այդ ամենը սկսվեց այն ժամանակ, երբ էդիկնալբանդյանական լոբբիի շնորհիվ 2014 թվականին մենք Հայաստանի շահերից չբխող ձևով փչացրինք հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Նույնն էլ Վրաստանի հետ։ Հիմա մենք Վրաստանի հետ կարողացել ենք բերել ինչ-որ հավասարակշռության, նույն բանը կարող ենք անել Ուկրաինայի հետ։ Իսկ նրանք, ովքեր ծառայում են այն գաղափարին, որ Հայաստանը վերածեն ռուսական ռազմական մեքենայի «զապաս պագրիշկայի», նրանց ընդհանրապես պետք է մղել քաղաքական, քաղաքագիտական, ինտելեկտուալ, մարդկային ու բարոյական լուսանցք։ Նրանք ընդհանրապես բարոյական իրավունք չունեն խոսելու Հայաստանի շահերից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում