Գերմանիայում ստեղծվել է քաղաքական կուսակցություն Muslemisch Demokratische Union անվամբ (Մուսուլմանական դեմոկրատական միություն): Սա առաջին կուսակցությունն է Գերմանիայում, որի անվան մեջ կա «մուսուլմանական» բառը:
Ինչպես հայտնում է SalamNews-ը՝ հղում անելով Doğan ծառայությանը, սեպտեմբերի 11-ին Սաքսոնիայում տեղի են ունենալու ընտրություններ: Օսնաբրյուկ շրջանից ընտրություններում ներկայացված է Muslemisch Demokratische Union կուսակցության հիմնադիր Էրհաթ Թոքան:
Ինչպես նշում է Է. Թոքան՝ իրենք Գերմանիայի քաղաքացիներ են, սակայն իրենց տարանջատում են ըստ կրոնական պատկանելության, և կուսակցության նպատակն այդ անարդարության դեմ պայքարելն է: «Որքանով նորմալ է Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, նույնքանով էլ՝ Մուսուլմանական դեմոկրատական միությունը»,- ասել է կուսակցության հիմնադիրը:







































