Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ընտրապայքարի մեջ մտնող ուժերի մեծ մասը համոզմունք ունի, որ խորհրդարան չի անցնի

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական մասնակիցների մոտ արդեն նկատելի է ընտրացուցակները կազմելու մրցավազք։ Դա ենթադրո՞ւմ է, որ բոլորը կողմ են խաղի այն կանոնին, որ շրջանառվում է․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Գիտեք՝ իրականում չի կարելի ասել, որ մեխանիկորեն ենթադրում եմ․ 2017 թվականին էլ բոլորը դեմ էին խաղի կանոնին՝ ռեյտինգային ընտրակարգին, բայց, այնուհանդերձ, համարյա բոլորը մասնակցեցին։ Այս առումով կարևոր է հասկանալ հետևյալը՝ սա է քաղաքական մրցապայքարի խաղի կանոնը։ Այսինքն՝ եթե ընտրությունները քաղաքական մրցապայքարի տրամաբանությամբ պետք է լինեն, ապա խաղի կանոնը սա է։ Ռեյտինգային ընտրակարգը քաղաքական մրցապայքարի հետ որևիցե աղերս չունի»։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Վահագն Մարտիրոսյանն էլ ասաց․ «Ես  ռեյտինգային ընտրակարգի վերացումով իրապես քաղաքական գաղափարների մրցապայքարի հնարավորություն եմ տեսնում։ Սրա «քաղցրությունն» այն է, որ այստեղ չի լինելու ֆինանսա-տնտեսական հնարավորությունների բախում, այլ լինելու է գաղափարների, ծրագրերի բախում։ Ես ընդհանրապես չեմ բացառի ֆինանսա-տնտեսական հնարավորությունները, բայց այս փոփոխություններով այն կքչանա, որովհետև, այնուամենայնիվ, ընտրություններում ֆինանսները որոշակի դեր խաղում են»։

Իսկ փաստաբան Գևորգ Դավթյանն էլ ասաց․ «Ես կարծում եմ, որ այս ընտրապայքարին մասնակցող կուսակցությունների եթե ոչ 90 տոկոսը, ապա գոնե 70-80 տոկոսը համոզվածություն ունեն, որ իրենք չեն հաղթահարելու այդ շեմը։ Այստեղ պետք է հասկանանք, թե այդ դեպքում որն է այդ կուսակցությունների կամ դաշինքների մասնակցության նպատակը։ Կարծում եմ, որ ցանկացած քաղաքական սուբյեկտ ընտրություններին մասնակցելով՝ մոտավորապես գիտի, թե ինչքանի է ինքը ձգտելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում