Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենն արձագանքել է լրատվամիջոցներում հայտնված հաղորդումներին, ըստ որոնց կառավարության մի շարք նախարարներ անօրինական երեկույթների են մասնակցել կարանտինի պայմաններում գաղտնի աշխատող ռեստորաններում կամ մասնավոր ակումբներում: ՆԳՆ ղեկավարը Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Դիդյե Լալեմանից պահանջել է հետաքննել համապատասխան պնդումները:
Լրատվամիջոցների հաղորդումներից հետևում է, որ անօրինական երեկույթների մասնակիցները դիմակ չեն կրել:
Տեղեկությունը հաստատվելու դեպքում նախարարներին տուգանք է սպառնում: