Ոստիկանության աշխատակիցները Մեծ Բրիտանիայի կաթոլիկ եկեղեցում փորձել են խանգարել պատարագը: Ծառայության ժամանակ նրանք ներխուժեցին եկեղեցի և պահանջեցին, որ մարդիկ ցրվեն: Սպաները իրենց գործողությունը հիմնավորեցին համաճարակի ընթացքում գործող օրենքով: Այնտեղ ասվում է, որ 50-ից ավելի մարդկանց մասնակցությամբ ցանկացած հավաքույթ արգելվում է:
Ոստիկաններից մեկը կանգնեց խորանի առջև և սկսեց ծխականներին սպառնալ 200 ֆունտ ստեռլինգ տուգանքով:
Անհայտ պատճառներով, ոստիկանությունը չգիտեր, որ այդ սահմանափակումները վերացվել են կրոնական կազմակերպությունների համար: Եվ եկեղեցում, սոցիալական հեռավորության պահպանմամբ, շատ մարդ կարող է հավաքվել: Եկեղեցին քաղաքային ոստիկանության ղեկավարությանը խնդրեց պարզաբանել իրենց սպաների պահվածքը: