Վաշինգտոնում, Կապիտոլիումի մոտ հսկիչ-անցակետին բախված մեքենայի վարորդը մահացել է, հաղորդում է MSNBC-ն:
Ըստ The Associated Press-ի, տղամարդը իր վարած ավտոմեքենայով բախվել է ոստիկանների, ապա դուրս է եկել մեքենայից և դանակով հարձակվել իրավապահների վրա:
Դրանից հետո նա գնդակահարվել է:
Ոստիկանության երկու աշխատակիցները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը ծանր է: