2020 թվականին Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ են ստացել Ռուսաստանի քաղաքացիություն: Այս մասին հայտնում է RT- ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը:
Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի՝ բնակչության տնտեսագիտության և ժողովրդագրության լաբորատորիայի վարիչ Օլգա Չուդինովսկիխի խոսքով՝ այս երկրները ավելի վաղ ևս առաջատարների շարքում էին: