Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը պատմել է գիտնականների կողմից տեխնոլոգիայի մշակման մասին, որը թույլ կտա նոր մուտացիաների դեպքում թարմացնել կորոնավիրուսի պատվաստանյութը շատ կարճ ժամանակում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ կենտրոնի մասնագետներն աշխատում են նման երկու տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ: Ըստ նրա, դրանցից մեկն արդեն մշակվել է ՝ ադենովիրուսային վեկտորների հիման վրա:
Բացի այդ, կենտրոնի տնօրենը հավելել է, որ դրան զուգահեռ քննարկում է նոր դեղամիջոցի փորձարկման բոլոր փուլերն անցկացնելու անհրաժեշտությունը։
Նա պարզաբանել է, որ համաշխարհային պրակտիկայում կան օրինակներ, երբ գիտնականներին թույլատրվել է թեստեր անցկացնել մինչև 100 հոգանոց խմբի վրա: