Լրագրող Վլադիմիր Պոզներն առաջին անգամ խոսել է Թբիլիսիում բողոքի ցույցերի մասին, որոնք բռնկվել էին իր ժամանման պատճառով: Այս մասին նա գրել է Pozner Online կայքում:
Պոզները բացատրել է, թե ինչու լրատվամիջոցներից որևէ մեկում մեկնաբանություններ չի արել կատարվածի վերաբերյալ:
«Այն մարդիկ, որոնք կազմակերպել են այս ամենը, արժանի չեն ուշադրության: Մեծ պատիվ կլիներ: Այդ պատճառով էլ ես լռում եմ և լռելու եմ», – գրել է լրագրողը:
Ավելի վաղ Թբիլիսիում բողոքի ցույց էր անցկացվել՝ կապված հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների ժամանման հետ: Նա պատրաստվում էր իր 87-ամյակը նշել Վրաստանում:
Ցուցարարները շրջապատել են հյուրանոցի մուտքը, որտեղ գտնվում էր լրագրողը, և անջատել են տարածքի էլեկտրականությունը:
Նրանց դժգոհությունը կապված է Պոզների այն հայտարարության հետ, որ Աբխազիան Վրաստանի կազմի մեջ չի մտնում: