Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ԱՆ-ն քննարկել է ԱԱՀ-ի ներդրման ռիսկերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպել է հանրապետությունում գործող բժշկական կենտրոնների ղեկավարների և ֆինանսական մասի պատասխանատուների հետ:

Հանդիպաման նպատակն առողջապահության ոլորտում ավելացված արժեքի հարկի կիրարկման և հնարավոր հետևանքների վերաբերյալ մասնագիտական քննարկումն էր:

Նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը և նշել․

«Բոլորս գիտենք, որ քննարկվող նախագիծն առավել խորը արմատներ ունի, որոնք ժամանակ առ ժամանակ հարցադրումներ են առաջ բերում, մասնավորապես՝ անհրաժեշտություն կա արդյո՞ք, որ բժշկական ծառայություններն ազատված լինեն ավելացված արժեքի հարկից, արդյո՞ք դա նպատակահարմար և արդյունավետ է: Ուստի քննարկումները շատ կարևոր են` ձևավորելու ոլորտի դիրքորոշումը, ինչպես նաև հանդես գալու մեկ միասնական ճակատով»:

Հանդիպմանը «Ավելացված արժեքի կիրառումը բժշկական ծառայությունների նկատմամբ. Հիմանական ռիսկերը» զեկույցով հանդես է եկել առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը:
Փորձագետի կարծիքով եկամտային հարկի համահարթեցման և եկամտային հարկի համահարթ տոկոսաչափ ունեցող երկրների դեպքում առավել զգայուն է դառնում վերջնական սպառման ապրանքների, ծառայությունների համար անուղղակի հարկի կիրառումը:

«Առողջապահական ծառայությունների սպառումը մեծամասամբ (ավելի քան 95% դեպքերում) պայմանավորված է բժշկական ցուցումներով՝ անկախ եկամտի այս կամ այն խմբին պատկանելուց, իսկ անուղղակի հարկերի վճարումը իրականացվում է վերջնական սպառողների կողմից և այստեղ տարբեր չափի եկամուտներ ունեցող քաղաքացիները վճարում են հավասարաչափ»,-ասել է Խարազյանը:

Վերջում ոլորտի պատասխանատուները նկատել են` ԱԱՀ-ի կիրառումն ավելորդ բեռ է դառնալու ոչ միայն համակարգի, այլև քաղաքացիների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում