Այսօր Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 2 տան մերձակայքում հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացու դիակ:
Նրան գտել են ավտոմեքենայի մեջ՝ Կալուգայի պետհամարանիշով: Ահազանգ է ստացվել այն մասին, որ «Գրանիտ-Նեվա» շինարարական ընկերության շինհրապարակներից մեկում դիակ կա:
Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ դա 23-ամյա Գևորգ Պողոսյանն է: Հայ երիտասարդը մահացել է կրծքին հասցված դանակի հարվածից: Հայտնի էր, որ սպանվածը ժամանակավորապես գրանցված էր Յարոսլավլում:
Հարուցվել է քրեական գործ:









































