Friday, 26 06 2026
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Մշակութային ժառանգությունը կործանվում է մեր աչքի առջև (տեսանյութ)

Հուլիսի 20-ին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում (http://www.mediamax.am/am/news/interviews/1822/) Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի տնօրեն Վահրամ Մելիքյանը հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Ժամանակին Վեհափառ Հայրապետը դիմում էր կատարել Հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմա-մշակութային կարեւորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները եւ փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները: Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ցավոք, Մայր Աթոռի դիմումն ընթացք չստացավ, եւ որեւէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել»: 


Այս հայտարարության առնչությամբ «Չենք լռելու»-ն խնդրանքով դիմեց Մշակույթի նախարարությանը, ում ենթակայության տակ է գտնվում Հուշարձանների պահպանության գործակալությանը, պարզել Կաթողիկոսի խնդրանքը և այն ժամանակվա նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառը:


Օգոստոսի 5-ին Մշակույթի նախարարությունը տարածեց այս հաղորդագրությունը. (http://www.mincult.am/1/am/?module=news&mid=2&id=3043). «Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Միքայելյանի մամուլին արված այն հայտարարության առնչությամբ, թե դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն, որպեսզի «…պատմամշակութային կարևորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին…», հայտնում ենք, որ նշյալի վերաբերյալ որևէ գրություն կամ գրավոր հանձնարարական չի եղել»:


Ակնհայտ է, որ կա՛մ Մշակույթի նախարարությունը, կա՛մ Մայր Աթոռի ներկայացուցիչն ակնհայտորեն ստում է` հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման հարցին նայելով մատների արանքով:


Այս «տուն-տունիկին» զուգահեռ, Հայաստանի ողջ տարածքում շարունակում են անտերության մատնված «ինքնաոչնչացվել» մեր հնադարյա սրբավայրերը: «Չենք լռելու» նախաձեռնությունը պատրաստել է սլայդշոու կործամնամ եզրին հայտնված վանքերի և եկեղեցիների վերաբերյալ: Տեսանյութում ներկայացված են բացառիկ կադրեր, որոնք հնարավորություն են տալիս պատկերացնելու, թե ինչպիսի՛ արժեքի կորստյան վտանգի առջև է այսօր կանգնած հայ ժողովուրդը:


ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում