Փոխվարչապետ, Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցում: Մաչավարիանին չի նշել հրաժարականի պատճառը, ինչպես նաև չի խոսել ապագայի ծրագրերի մասին:
«Ֆինանսների նախարարի պաշտոնում գրեթե երեք տարվա աշխատանքից հետո ես նախատեսում էի հրաժարական տալ նախորդ տարվա վերջին: Այնուամենայնիվ, ես հետաձգեցի այս որոշման ընդունումը` այն պատճառով, որ առջևում էին 2021 թվականի հակաճգնաժամային բյուջեի հաստատման կարգը, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կարևոր բանակցությունները», – գրել է նա: