Սուեզի ջրանցքով նավարկությունը, որը մի քանի օր դադարեցվել Էր Ever Given չորաբեռնատար նավի ծանծաղուտ ընկնելու պատճառով, վերադարձել Է կանոնավոր ռեժիմի:
Մարտի 30-ին այդ մասին հայտարարել Է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին:
«Սուեզի ջրանցքում նավարկությունը վերադարձել Է իր սովորական ռեժիմի»,- նշել Է Եգիպտոսի պետության ղեկավարը, որի խոսքը մեջբերում Է Al Arabiya հեռուստաալիքը: Աս Սիսին հավելել Է, որ «ջրային մայրուղու հետ կապված բոլոր հարցերը կդառնան տեխնիկական մասնագետների կողմից հանգամանալից հետաքննության առարկա»:
Եգիպտոսի նախագահը խոստացել Է «անձամբ չմիջամտել այդ հարցին»: