Wednesday, 10 06 2026
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը

Եթե ոչ այսօր, ապա վաղը ՀՀ-ն կմիանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին

Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2012 թ.-ին: Թե ի՞նչ ազդեցություն կունենա այս նախագիծը ՀՀ տնտեսության վրա՝ «Առաջին լրատվականը» խնդրեց մեկնաբանել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին:

«Տարածաշրջանում տարբեր կոմունիկացիաները դրական են լինելու պետության համար՝ անկախ նրանից այդ պետությունը մասնակցում է տվյալ նախագծին, թե ոչ»,- հայտարարեց Գ. Մակարյանը:

Նրա խոսքով, ներկայում Հայաստանը զարգացնում է հարաբերություններն Իրանի հետ՝ գազաֆիկացման, ճանապարհների, երկաթգծի, կամ նավթամթերքների վերամշակման գործարան կառուցելու և այլ ծրագրերով: Գ.Մակարյանը շեշտեց, որ ցանկացած հաղորդակցության ուղիներ, որոնք կլինեն Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի կամ Իրանի շահերի տիրույթում, ծառայելու են տարածաշրջանի շահերին, որովհետև մուլտիպլիկատոր ազդեցություն են ունենալու:

Գ.Մակարյանը նշեց, որ որքան երկրների միջև կապ կա կամ տարածաշրջանում թափանցիկություն կա, այնքան դա ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացման առումով հետաքրքրություն է ներկայացնելու այլ պետությունների համար. «Պետք է նայենք եվրոպական երկրներին, որովհետև ամեն մի խոչընդոտ միշտ այդ երկրների գործարարների մոտ բացասական կարծիք է առաջացնում, և այդ տարածքները համարվում են փակ, ռիսկային կամ կոնֆլիկտային: Ամեն մի լուծում, եթե նույնիսկ Հայաստանը դրանից դեռ չի օգտվում, դրական նշանակություն է ունենալու ընդհանուր մտածելակերպի մեջ խոչընդոտների հաղթահարման առումով»:

Գ.Մակարյանի համոզմամբ՝ մենք չպետք է դժգոհենք քաղաքական առումով, որ դա մեզ մեկուսացնող ծրագիր է. «Կարող է այդ ծրագրի պոչին մենք հետագայում ավելի հեշտ միանանք Կարս-Գյումրի հատվածով»: Ըստ նրա՝ ժամանակի ընթացքում, երբ այդ տնտեսական շահերը կգերիշխեն, մենք կկարողանանք միանալ երկաթգծին և անգամ կշահենք այն առումով, որ փոքր հատվածի ծախս կունենանք:

Գ.Մակարյանը նկատեց, որ Վրաստանն ու Ադրբեջանն էլ այնքան շատ չեն շահում, քանի որ նրանք հաղորդակցության ուղիներ ունեն և այս երկաթգծի հույսին չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում