Վարչապետ Փաշինյանն ազդարարեց, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունն անցկացվելու է փակ համամասնական տարբերակով, ռեյտինգային ընտրակարգը չեղարկվելու է: Պարզ չէ՝ կա՞ դրա վերաբերյալ քաղաքական համաձայնություն, թե՞ պարզապես կառավարող մեծամասնությունն իր վրա է վերցնում այդ փոփոխության քաղաքական պատասխանատվությունը: Բոլոր դեպքերում դա ողջունելի քայլ է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ: